электронная
от 200
печатная
от 437
16+
ԹՈւԽ ՃԱՅԸ

ԹՈւԽ ՃԱՅԸ

Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ|
Объем:
338 стр.
Текстовый блок:
бумага офсетная 80 г/м2, печать черно-белая
Возрастное ограничение:
16+
Формат:
145×205 мм
Обложка:
мягкая
Крепление:
клей
ISBN:
978-5-4490-6102-7
электронная
от 200
печатная
от 437

О книге

Լևոն Ադյանը ներկա գրքում մի տեսակ առանձնահատուկ, ղյուրզգաց քնքշանքով է նկարագրում հարազատ օրրան Արցախն իր՝ հեքիաթային բնությամբ, շրջապատված լեռներով, սառն աղբյուրներով, բուռն գետերով, ստվարախիտ զով անտառներով, ծաղկավառ հանդ ու սարերով, ու այս գեղահրաշ համապատկերին՝ հերոսների անսովոր ճակատագրեր, ուր նուրբ ու հմտորեն տրված են գլխավոր անձանց կերպարներում՝ սիրով, ջերմությամբ ու բարությամբ զարդարելով նրանց դժվարին առօրյան՝ դիմակայելու կյանքի բազում փորձություններին ու չընկճվել:

Отзывы

Նատաշա Պողոսյան. Մարտակերտ, Արցախ
Սերը ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքում, իմաստավորում նրա ապրած օրերը: Լևոն Ադյանը մեծ վարպետությամբ բացահայտում է սիրո ամենազոր ուժը, նրա պատճառած հոգեկան տառապանքն ու կորցրած մորմոքը: Երբեմն այդ սերը մարդուն տանում է մեծագործությունների, ուժ ու եռանդ տալիս նրան: Բայց նաև սերը քմահաճ է, երբեմն առեղծվածային, որ չգիտես ինչպես, ծնունդ է առնում և օծում մարդուն հրաշալի արժանիքներով: Աշխարհը նրա պատմվածքներում երևում է իր լուսավոր և ստվերոտ կողմերով, բայց միշտ էլ գրողը մնում է որպես մարդկային լուսավոր հոգու ջատագով և լույսի ազդարար: Գրողի կյանքն էլ ընդհանուր կյանքից անբաժան է, նրա ցավը և՛ անձնական է, և՛ ընդհանրական, նա ապրում է հեռավոր օտար ափերում, բայց իր ինքնությամբ նա մնում է հայության մեջ ու հայեցի` իր հզոր տխրությամբ երբեմն բարձրանալով ազգային ցավերից ու խնդիրներից, երբեմն շոշափելով նաև համամարդկային հարցեր: Նատաշա Պողոսյան. Մարտակերտ, Արցախ
16 мая 2018 г., в 16:51
Էմմա ԴԱՎԹՅԱՆ
Լևոն Ադյանի ստեղծագործություններն անսահման ուրախացնում են մեզ, այդ ստեղծագործություններն իրենց ոլորպտույտ կածաններով մեզ տանում են այնտեղ, որտեղ ամեն ինչ այնպես պարզ ու բարդ է նաև, այնտեղ, ուր ասես քեզ զգում ես մեր լեռներում. («Հեռու լեռներում»/ասես վերապրում վերստին մեր հեռավոր կորած պատնեական տարիները. («Այն հեռավոր ամռանը»/վերհիշում մեր մոռացված սիրո երգը. («Մոռացված երգը»/,լսում ես Դեբեդի վշշոցն Դսեղի անդընդախոր ձորերում, տեսնում Թումանյանի տուն-թագարանը. («Էն լոռու ձորն է…»/,և ասես աներևույթ մասնակից դառնում դեպքերին ու իրադարձություններին ահ ու դողով սպասելով, թե ի°նչ կլինի հետո («Հարատևող վերադարձ»/,կարծես ականտես դառնում այդ ամենին` լինի այն բնության նկարագրություն, թե հուզաթրթիռ սիրո պատմություն: «Այն հեռավոր ամռանը» իրադարձությունների արտացոլման խորությամբ, իրական պատկերներով, ճշմարտացիությամբ ու հավաստիությամբ, գեղեցիկ ռոմանտիկ սիրո նկարագրություններով մի այնպիսի տպավորություն է թողում ընթերցողի վրա, որ ակամայից արցյունքով են լցվում աչքերդ: Շնորհակալություն Ձեզ, որ մեզ պարգևել եք այն զգացումը, երբ դեռ պատանեկան տարիներին անհմաբերությամբ սպասում էինք Ձեր ստեղծագործությունների լույս ընծայմանը` ջինջ ու մաքուր մարդկային հարաբերությունների մասին, իսկ հիմա նաև ողբերգական իրականության մասին…
16 мая 2018 г., в 16:21
Աննա Աբրահամյան, Արցախ, Թալիշ
Լևոն Ադյանը մեր՝ պատանիներիս բարեկամն էր: Ստույգ հիշում եմ թվականները՝ 1970—1973… Այդ տարիներին մենք դասընկեր-դասընկերուհիներով ընթերցում էինք «Գրական Ադրբեջան» ամսագիրը: Եվ ամեն անգամ սրտատրոփ փնտրում էինք մի անուն՝ Լևոն Ադյան, հափշտակությամբ ընթերցում նրա պատմվածքները, հետո պատմում էինք իրար, քննարկում, վիճում: Սիրո թեման մի տեսակ արգելված էր. այդ թեմայով մեզ հետ ոչ մեկը չէր զրուցում՝ ոչ ծնողները, ոչ ուսուցիչները: Իսկ մենք սիրահարված էինք, իսկ մեզ սիրահարված էին, ու մենք շա՜տ հարցեր ունեինք: Ու մեր հարցերի պատասխանները գտնում էինք գրքերում, ամսագրերում: Ադյանը մեզ թևեր էր տալիս ճախրելու, նա մեզ սովորեցնում էր սիրել, ազատ լինել, պայքարել ու չհուսահատվել: Հիմա ես անուններ չեմ հիշում և, կարծում եմ, պարտադիր էլ չէ, բայց նրանք՝ Լևոն Ադյանի հերոսները, անջնջելի հետք են թողել իմ և իմ սերնդի դաստիարակության մեջ: Առողջություն Ձեզ, թանկագին Լևոն Ադյան, մեծատառով մարդ, Մեծ ղարաբաղցի… Աննա Աբրահամյան, Արցախ, Թալիշ
5 апреля 2018 г., в 11:49

Автор

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆԸ ծնվել է Լեռնային Ղարաբաղում։ Սովորել է Բաքվի պետինստիտուտի պատմաբանասիրական և Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի գրողների միությունում։ Հեղինակ է ավելի քան երեսուն արձակ գրքերի։ Գրքերը լույս են տեսել նաև այլ լեզուներով։ Բաքվի հայոց եղեռնից հետո տարագրվել է Ռուսաստան, ապրել Լենինգրադում, Պյատիգորսկում, Սոչիում։ Վերջին տարիներս բնակվում է Սանկտ-Պետերբուրգում։ ԽՍՀՄ, Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ և ԱՄՆ-ի հայ գրողների միությունների անդամ է։