12+
ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ

ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ


Объем:
120 стр.
В магазинах:
Возрастное ограничение:
12+
ISBN:
978-5-4490-8622-8

О книге

,,Մանրաքանդակների,, ու,,Անցողիկ մտքերի,, այս գրքում ամփոփված են մի շարք մանրաքանդակներ, ինչպես նաև բազում թևավոր խոսքեր՝,,Անցողիկ մտքեր,, խորագրի տակ՝ արդարության, բարու ու չարի, երջանկության, ապրելու ժամանակի ու դատաստանի օրվա փոխկապվածության մասին, կյանքի հավերժության օրենքի՝ սիրո և կարոտի վերջնական հաղթանակի անմար հույսով ու հավատով:

Отзывы

Ксения Бродацкая

У Левона Адяна есть удивительные «творения» — это его миниатюры, маленькие литературные произведения. К сожалению, все они на армянском языке и на сегодняшний день нет их перевода на русский язык. От многих армянских друзей я слышала, что их очень трудно — практически невозможно — переводить, потому что помимо глубокого смысла, каким наполнены эти маленькие творения, в них есть особый ритм и сложная рифма. И что звучат они красиво и насыщенно именно на армянском языке — родном языке автора. В такие моменты по-особенному сожалеешь о том, что не владеешь армянским языком! Ксения Бродацкая, заведующая библиотекой-филиалом №10 ЦБС Калининского района Санкт Петербурга

5 июня 2018 г., в 18:39
Զինաիդա Բալայան

Լևոն Ադյան… Նուրբ քնարեգու, որդեկորույս, սիրակորույս, գրչակից Լևոն Ադյան… Սիրերգության հրեղեն, հավերժաթև-թրթռուն պատառիկներ են այս մանրաքանդակները…… Հազար թելերով, հազար կանչերով, սար ու ձորերով` վարարուն-խնդուն ու սիրահառաջ սիրելիներդ կկանչեն-դյութեն վերջին, մի վերջին հրահրդեհով, հայրենականչերով, Լևոն ջան… ու ամենայն խոհ հազարամորմոք կկանչեն Ձեզ Տուն, դեպի եզերքներ հին ու սիրասուն… ու ամենայն բան կդառնան հուշ-լուր` երգի թևերով կկանչեն անլուր… Դիմացիր ընկեր` կանչին հուշերիդ…

17 мая 2018 г., в 17:02
Նատաշա Պողոսյան

Կարող եմ ասել` եթե Լոռվա հանճարեղ բանաստեղծի խոսքերով քառյակներն իր հոգու կենսագրությունն են, ապա Լևոն Ադյան գրողն այս փոքր ծավալի արվեստի սքանչելիքները շատ իրավացիորեն կոչել է մանրաքանդակներ: Գրողի խոսքն այստեղ աչքի է ընկնում հակիրճությամբ, սեղմությամբ, քիչ բառերով շատ բան ասելու առանձնահատկությամբ: Իր ստեղծած պատկերներն էլ արտահայտում են նրա բարձր արվեստն ու անկրկնելի գեղեցկությունը: Գրողի կյանքն էլ ընդհանուր կյանքից անբաժան է, նրա ցավը և՛ անձնական է, և՛ ընդհանրական, նա ապրում է հեռավոր օտար ափերում, բայց իր ինքնությամբ նա մնում է հայության մեջ ու հայեցի` իր հզոր տխրությամբ երբեմն բարձրանալով ազգային ցավերից ու խնդիրներից, երբեմն շոշափելով նաև համամարդկային հարցեր: Տիեզերասույզ մտքի դեգերումներով արձակագիր Լևոն Ադյանի ստեղծագործություններում առանձնանում են մանրաքանդակները, որոնք կարծես գրողի խոհերի բաղադրիչներ են, փոքր մենախոսություններ: Որպես հոգեկան ապրումների արտահայտություն, մտքերի ու զգացմունքների խոհական մտորումներ` գրված են դրանք խոր ներշնչմամբ, ինքնաբուխ, բարձրարվեստ, սրտի թելադրանքին անսալով: Իրենց տեսակի մեջ ինքնատիպ ու անկրկնելի են, գրողի արձակի մեջ ճառագած կենսախինդ ու թախծոտ երանգով հագեցված, որ երբեմն վշտաբեկ են դառնում անմիջական ու բռնկուն տարերքով: Քանդակված այս մանրապատումները գրողի անհանգիստ մտորումների հրաշալի համաձուլվածք են, որոնք ինչքան անձնական, նույնքան ընդհանրական են, համամարդկային ու մարդասիրական: Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ

16 мая 2018 г., в 16:45
Կարեն Առաքելյան, Ստավրոպոլ

Հարգելի բարեկամներ, գիտեմ, որ նման գործերը հեշտությամբ չեն գրվում, խորհուրդ կտայի կարդալ Լևոն Ադյանի «Մանրաքանդակները»: Իր ձևի մեջ, դրանցից յուրաքանձյուրը իսկական պոեզիա է՝ սքանչելի ու հոգեպարար: Համոզված եմ, որ դրանք Ձեզ մեծ բավականություն կպատճառեն:

15 мая 2018 г., в 17:24

Լևոն Ադյանի <<Եթե հանդիպենք…>> մանրապատումը մի հրաշալի արարում է: Այդ <<երբ>> -ի և <<եթե>> -ի միտքն անքան խորն է, որ զարմանում ես հեղինակի նկարագրելու վարպետության վրա։ <<Երբ>> -ի մեջ այնքան սեր ու կարոտ կա, հույս ու հավատ կա, և այս ամենն ասես ճախրում, թևում է այդ վեհ երազանքի հետ… Իսկ <<եթե>> -ում թերահավատություն կա, հուսահատություն, թախիծ, ասես ինքն էլ չի հավատում այդ հանդիպմանը: Ընդհանուր առմամբ նրա բոլոր գործերն էլ գեղեցիկ են, պատկերավոր, հրաշալի: Նույնը և <<Անրջանք>> մանրաքանդակի մասին, որն ինձ հիացրեց: Երևի թե մենք բոլորս էլ զգացել ենք այդ <<անրջային թմբիրը>>, <<մեռնելու, երազելու>> երանելի, եթերային պահը, սակայն այսպես պատկերավոր, այնքան պատկերավոր, որ անկախ քեզնից դու կարծես տեսնում ես հեռավոր գյուղի ոլոր-մոլոր, քարքարոտ ճամփով բարձած սայլը <<զմրուխտ խոտով>> և ինքդ էլ այդ պահին ասես զգոււմ ես <<նազանքով օրորումը սայլի…>> Այդպես նկարագրել կարող է միայն պարոն Ադյանը:

15 мая 2018 г., в 17:15