12+
Կհանդիպենք դեռ երևի

Бесплатный фрагмент - Կհանդիպենք դեռ երևի

Объем: 126 бумажных стр.

Формат: epub, fb2, pdfRead, mobi

Подробнее

Տողադարձ

Նոր տողին անցնելն իր մեջ երբեմն մի ամբողջ անվերջություն է պարունակում՝ հյուսված բառերի միջև եղած լռությունից և հին հոգեվիճակից դեպի նորը հոգու աննկատ անցումից։

Տեսնու՞մ ես միտք իմ աչքերի՝

խոնավ ու խորը ճահիճում։

Միտքս դարձավ սրտիս գերին,

սակայն կարծես չի նահանջում։

Արտահայտվում է համարձակ

ու շնորհքով տրված Աստծո

կողմից՝ գրում արձակ,

բայց ավելի շատ չափածո։

Կյանքում իմ կարգավորության,

օրինաչափության ու կանոնի պակասը

տողերս իրենց դասավորությամբ

փորձում են լրացնել, գոնե մի մասը։

Ու տողերի մեջ տեղավորելով

ապրած անցյալը ու չապրած ներկան,

ես լիանում եմ հենց դատարկվելով,

ու տրամաբանություն այստեղ չկա։

Եթե տեսնես մի օր իմ աչքերին

փայլուն արցունքի ցող՝ մի հավատա։

Ես իմ թախիծը փոխանցում եմ տողերին

միայն՝ որ դատարկվեմ ու լիարժեք ժպտամ։

Здесь есть иллюстрация

Зарегистрируйтесь или войдите, чтобы увидеть ее и другие изображения

Ես ոչ մեկի մուսան չեմ

Ես ոչ մեկի մուսան չեմ,

հպարտ եմ դրանով։

Ու թող ամաչեն

նրանք, ովքեր փորձել են

ինձ նայել ուրիշ աչքով։

Չեմ մեղադրում։ Գուցեև կուրացել եմ հմայքով,

ու անհամեստ խոսքերս այս գուցե թվան կտրուկ,

բայց ինքս ինձ համար էլ հանելուկ եմ`

թե ոնց այս աշխարհում,

ուր ինձանից փորձում են զուտ ոգեշնչվել,

կարողանում եմ այսքան լույս շնչել

ու միտք արտաշնչել։

Ու ես մուսա լինել չեմ էլ կարող,

քանի ստեղծող ու արարող եմ, ոչ թե կատարող։

Թեև ուրախ տողեր գրում եմ հազվադեպ,

բայց իմ մուսան էլ սերն է այս կյանքի հանդեպ։

Ու, տա Աստված, միայն այնպես ապրեմ,

որ ամեն օր կյանքին նորից սիրահարվեմ։

Здесь есть иллюстрация

Зарегистрируйтесь или войдите, чтобы увидеть ее и другие изображения

Ամեն մի փուշ վարդ չի դառնում

Ամեն մի փուշ վարդ չի դառնում։

Ամեն ապուշ մարդ չի դառնում։

Փշի ծակոցը ցավեցնում է,

Բայց ցավն անցնում ու մոռացվում է։

Ամեն առվից ջուր չեն խմում,

Աղբամանից հոտ չեն քաշում,

Որ գարշահոտը ու վարակը

Չպղտորի քո մաքուր կյանքը։

Սողացողները չեն թռչում՝

Վերև նայում են ու տենչում

Գեթ մի վայրկյան հասնել այն տեղը,

Որտեղ ճախրում են թռչունները։

Անցած ճամփից ետ չեն դառնում։

Սրբություններն՝ չեն ուրանում։

Թե քեզ համար լինի սա ճիշտ,

Քեզ տեղ կտամ կողքիս ընդմիշտ։

Թե նախընտրես մնալ ծարավ,

Քան հագենալ կեղտոտ առվից,

Պատրաստ լինես ապրել մեծ ցավ,

Բայց չշեղվես ճանապարհից,

Եվ թե քամուց չես վախենում,

Պարզ ճակատով ես ժամ մտնում

Ու տարբերում ես սուրբն ու պիղծը,

Մենք այս կռվում նույն ջոկատից ենք։

Կյանքը խաղ չէ

Մարդիկ խաղում են` անկասկած բոլորը.

Լավ կամ վատ, խորամանկ թե պարզ, մաքուր կամ էլ անարդար։

Ոմանք լողում են ջրի երեսին, մյուսները սուզվում են ավելի խորը։

Ոմանք կանգ են առնում մի կետում, մյուսները` անցնում երկար ճանապարհ։

Բայց կյանքը խաղ չէ։ Ոչ էլ թատրոն է։

Ինձ համար կյանքը գիրք է, որն ունի միայն վերնագիր։

Էջերի քանակը մենք չենք որոշում, բայց այն կարևոր չէ,

Թանաք է տրված մեզ` քանի դեռ էջեր կան, վերցրու և գրիր։

Լրացրու ինքդ քո պատմությունը`

Ընտրիր ձեռագիրը, իմաստը, տառերը և ստորակետները,

Որոշիր` երբ սկսել նոր տողից, երբ` մաքուր էջից,

Տուր հերոսներիդ անուններ, որոշիր նրանց դերը։

Բայց հիշիր` կյանքը խաղ չէ, անգամ չնայած նրան,

Որ խաղում են բոլոր գրքերի բոլոր հերոսները։

Ամեն մեկն ընդամենը մի գիրք է, բայց գրադարանն

Խնամքով պահպանում և հսկում է Տերը։

Здесь есть иллюстрация

Зарегистрируйтесь или войдите, чтобы увидеть ее и другие изображения

Բարի գալուստ մեծերի կյանք

Բարի գալուստ մեծերի կյանք,

Գնացքը կշարժվի շուտով,

Դե հրաժեշտ տուր ժպիտով

Այն անցյալին, ուր էլ չկանք։

Անհոգ երկար զբոսանքներին,

Երբեմն անձրևների տակ,

Ու աստղաշատ գիշերներին,

Ու առավոտներին անշտապ։

Մեր չկարդացած գրքերին,

Նկարներին չնկարած,

Ֆիլմերի այն սցենարներին,

Որ մեր ձեռքով չէին գրված,

Ու մեղեդուն այն գեղեցիկ,

Քո գիթառով չնվագած…

Որովհետև հաճախ մարդիկ

Իրենք իրենց չեն տալիս հարց՝

Եթե լիներ հենց մի շաբաթ

Մինչև կյանքի վերջին կանգառ,

Ո՞ր երազանքը քո կիսատ

Կօգնեիր, որ իրականանար։

Իսկ ինչ գիտես՝ քանի կանգառ

Ունես դեռ քո ճանապարհին։

Կհասցնե՞ս խենթ ու խելառ

Երազներիդ ժամանակին։

Բարի գալուստ մեծերի կյանք։

Գնացքը կհասնի շուտով,

Ու երբ բացվեն նրա դռները,

Չմոռանաս քո ուղեբեռը՝

Չկատարված երազանքները,

Որ հավաքում էիր դողեդող,

Ու սիրտդ՝ լի սպասումներով։

Վերցրե՞լ ես։ Դե ապրես, իջանք։

Արի ծանոթանանք նորից

Արի ծանոթանանք նորից՝

Ես հորինել եմ քեզ, չեմ ճանաչել։

Արի փորձենք մաքուր էջից

Հին պատմությունը մեր շարունակել։

Աստվածացրել եմ քեզ,

Դասել ամեն տեսակ մարդկանցից վեր

Ու մոռացել եմ ես,

Որ չես կարող դու երկնքից բերել աստղեր։

Հավատացել եմ ես,

Բայց ոչ քեզ, այլ իմ երազին, երազանքին։

Հիասթափվել եմ ես,

Բայց քեզանից չէ՝ իրական կյանքից։

Սակայն ապրում եմ ես,

Անգամ փորձում եմ երջանիկ լինել։

Ու միևնույն է՝ առանց քեզ

Հետաքրքիր չէ աստղաթափ դիտել։

Անդարձի կետ

Մենք կորցրինք մեզ ու իրար էլ չգտանք,

Երկար այսպես մնալ էլ չենք կարող։

Մի օր կգա՝ երկուսս կարթնանանք

Սովոր աչքով, կտրուկ խոսքով, հանգած սրտով։

Այդ վերջաբանը չի սազում մեր հեքիաթին։

Ու լավագույն հուշերը մեր գրկած՝

Լավ է գնամ այսօր՝ աչքերս թաց,

Ու վաղը դիմանամ մի կերպ քո կարոտին,

Քան սերը մեր սպանենք կամաց-կամաց,

Ամեն լավ բանն էլ վերացնենք ի սպառ։

Քեզ մի՛ խաբիր, որ կա ուրիշ ճամփա։

Վաղուց երկուսս էլ անցել ենք այն անդարձ։

Այրվել է

Ասում ես` սերն է կյանքից թանկ։

Ես համամիտ եմ։

Ոչ միամիտ եմ, ոչ էլ խորամանկ,

Բայց մանկամիտ եմ։

Ուրիշ էլ ո՞վ կհավատար, կրելով բեռը

Քո ստերի իր թևերին։

Բայց տես` մի փոքր ծանրացել են իմ ուսերը,

Մի փոքր ծերացրել ես իմ հոգին։

Ու անձրևից թրջված ծաղկի նման

Ես կռացել եմ։

Սակայն ներել եմ ցավը անսահման

Ու մոռացել եմ։

Իմ արցունքներն ինչպե՞ս չեն հագեցրել

Խղճիդ ծարավը։

Ես անկարող եմ կարոտին քո դիմադրել,

Բայց դու անապատի հողի նման ագահ ես։

Չեմ ափսոսել, ուժերս քեզ եմ նվիրել

Անմնացորդ։

Բայց տես, որ փոքր–ինչ այրվել է

Հոգին իմ արևոտ։

Քեզ սիրելու գինը

Ես քեզ սիրել եմ ջինջ սիրով,

Հրաժարվել դու՝ անիրավ ես։

Բայց քեզ համար այս կյանքը խաղ է,

Թեկուզ և փակ խաղաքարտով:

Իսկ ես երբեք էլ չէի խաղում։

Դու զայրանում էիր՝ երազկոտ եմ։

Բայց իմ աչքերը արևոտ են,

Իսկ դու ապրում ես խավարում։

Միայն հիշիր՝ քանի անգամ

Բուժել եմ կոտրված թևերս

Ու հնազանդ կրել իմ բեռը՝

Ընդունելով որպես պատգամ։

Աստծուն խնդրում էի լոկ մի բան՝

Որ չտանի մեզ փորձության,

Ու երբ կանգնենք ցավի դռանն,

Չարից լինի մեզ պահապան։

Եվ ի՞նչ եղավ: Եվ ո՞վ ես դու:

Եվ ի՞նչն ես անվանում հավատք։

Ես թռիչքիցս անավարտ

Իջա մի անհատակ անդունդ։

Ես ի՞նչ ստացա սիրուս դիմաց:

Անծայրածիր, անտանելի,

Անասելի, անբուժելի՝

Միայն իմ ցավը ինձ մնաց։

Հիասթափված ու ջախջախված՝

Սիրտս արդեն չունի թևեր։

Եվ ո՞վ է իմ ցավին այս տեր,

Մի՞թե այդպես ուզեց Աստված։

Մաքուր ու անսահման սիրուն

Ցա՞վը պետք է լիներ պարգև։

Մեղքերիդ մի խառնիր Աստծուն՝

Ամեն վերքին իմ դու ես տեր։

Ո՞ւր ես, Աստված

Ո՞ւր ես, Աստված։

Իմ ձայնը կտրվել է քո անունը կանչելուց,

Սիրտս քամվել ու չորացել է անընդմեջ արտասվելուց։

Չփրկեցիր ինքնամոռաց սիրուց,

Խնդրում եմ, Տեր, փրկիր հոգիս կործանվելուց։

Ո՞վ եմ, Աստված։

Անմարդկային, գերբնական ինձ ուժ է հարկավոր, որ

Քայլեմ հպարտ՝ բեռն ուսերիս ու չդառնամ սապատավոր,

Որ տարբերեմ սեր ու կեղծիք և թաց ու չոր,

Փակեմ աչքերս, ձևացնեմ, թե կույր եմ ես,

Երբ այն, ինչ ես գիտեմ, չի իմանա ոչ մի պայծառատես։

Ո՞ւր ես տանում։

Ի՞նչ ես ինձ պատրաստել որպես ճակատագիր։

Ոչ թագուհի եմ երազում լինել, ոչ դափնեկիր։

Գովասանքի, հիացմունքի կարիք չունեմ։

Ուզում եմ ընդամենը չհիասթափվեմ։

Տեր, ո՞վ է նա,

Որ Քեզանից էլ շատ կարողացավ սրտին իմ տիրանալ։

Գուցե հենց դա ես դիտարկել աններելի մի սխալ,

Որ համարձակվեցի այսպես սիրել՝

Քո նվիրած կյանքից ու Քեզանից էլ առավել։

Բայց չէ՞ որ Դու ես սերն այդ իմ սրտում ծնել,

Դու ես դատապարտել մինչև ի մահ սիրել։

Անթիվ ու անհամարներից՝

Նրան ես տեղ տվել դու իմ կողքին։

Եվ տես, թե ինչ անկուշտ սիրով եմ ես սիրում հենց այդ մեկին,

Ով չի ուզում այլևս հասկանալ իմ խենթ հոգին։

Սակայն ես հնազանդ եմ, Տեր, իմ զգացմունքին՝

Գիտեմ՝ առանց նրա Դու ցավը իմ չես ամոքի։

Խնդրում եմ, Տեր, օգնիր ինձ չհիասթափվել,

Ուժեղ լինել և դառը թույնը որպես մեղրաջուր խմել,

Ու պահանջել այնտեղ, որտեղ էլ ուժ չունեմ խնդրել,

Գտնել մի լույս այնտեղ, որտեղ վերջին ճրագն էլ է մարել,

Ու հավատալ սիրուն, ու վստահել, ու չխաբվել,

Ու երազել… ու մոռանալ երազանքները ու ապրել։

Ներիր ինձ, Տեր

Ներիր ինձ, Տեր, ես հանել եմ Քո օրհնությամբ դրած թագը։

Ես եկել եմ անծածկ գլխով և հավատով նահանջող։

Տես, թե ինչքան ես խճճել ինձ բաժին ընկած կյանքը,

Որ արդեն չգիտեմ՝ որ արարքս է մեղք, որը՝ Քեզ հաճո։

Խենթի պես սիրում էի, սրբի տեղ պաշտում, հնազանդ ու խոնարհ էի,

Բայց ինձ խաչեց, վանքս ավիրեց ու ինձ տեր չեղավ։

Սրբությունս խլեց, մեղանչեց և ասաց՝ «Հիվանդ էի,

Դու արդար ես, բարի ու ուժեղ, աղաչում եմ՝ մեղա՛»։

Սիրտս թաղեցի Հրեշտակիս հետ՝ ինձ կյանք տված,

Երդվեցի մոռանալ, թե ինչ բան է սեր ասվածը։

Բայց ինչու՞ ինձ գոնե ատելություն չտվիր, Տեր Աստված,

Որ կարգին ատեմ, վրիժառու լինեմ ու չտանջի կասկածը։

Ես չգիտեմ՝ որն է ճիշտը և ինչ է արդարությունը։

Որ ճամփով էլ գնայի, քարեր շպրտող կլիներ։

Բայց որպեսզի անիմաստ չլինի մեծագույն կորուստս և իմ փրկությունը,

Պետք է դադարեմ մահանալ ու նորից սովորեմ ապրել։

Քարե

Սաղմոսավանքի մոտ կար

Ժայռի եզրին մի անշուք քար։

Եթե մարդիկ իմանային

Այն, ինչ այդ քարը իմացավ։

Հարսանիքի երգ ու ծիծաղ,

Մոր լաց կամ մանկան ճիչ ուրախ,

Կամ խորը ու անմարդկային

Սրտի վերքեր ու հոգու ցավ։

Սաղմոսավանքի այդ քարին

Նստում, նայում էի աշխարհին,

Եվ իմացավ միայն Աստված՝

Խոստովանքն այդ քարին արված։

Հույզերս ու երազանքներս,

Բոլոր անցած ճանապարհներս,

Անգամ մեղքերս չգործած՝

Բոլորն այդ քարի մոտ մնաց։

Որքան հուշեր կյանքից անցած՝

Աչքով տեսած, սրտով զգացած,

Միայն այդ քարի տակ մնաց՝

Չասված ու չխոստովանված…

Միայն քարերն ու քամիները

Հաճախ կիսում են մեր հույզերը,

Մեր ծայրահեղ անկեղծ մտքերը

Կամ զգացմունքները արգելված։

Եվ բոլորից գաղտնի պահած,

Միայն քարին խոստովանած՝

Քարե արցունք, քարե ժպիտ,

Եվ արդյունքում էլ՝ քարե սիրտ։

Здесь есть иллюстрация

Зарегистрируйтесь или войдите, чтобы увидеть ее и другие изображения

Անհասցե նամակ

Եթե ես կարողանայի

Ժամանակը հետ բերել,

Ու այնտեղ վերադառնայի,

Ուր սրտումդ սեր կա դեռ,

Այն, ինչ չի ասվել, կասեի,

Ու թույլ չէի տա, որ գնաս,

Սիրտդ ամուր կպահեի,

Շատ ամուր ու անվնաս:

Ու անցնում է ժամանակը,

Ու դառնում հիշողություն,

Ձեռքիս մեջ սրտիս նամակն է`

Անհասցե ու անանուն:

Նամակիս ու սրտիս տերն ես,

Ու հավետ ես մնալու,

Նամակի մեջ այն խոսքերն են,

Որ երբեք չես լսելու:

Бесплатный фрагмент закончился.

Купите книгу, чтобы продолжить чтение.