аннотация
Վիպակի հերոսը գրող է, բռնադատվածների ժառանգ։ Գրականագետ պապին՝ անվերադարձ տարել են 37-ին, գեղանկարիչ հորը՝ աքսորել ստալինյան ճամբարներ։ Նրա ոգին ընդվզող է։ Գրում է պատմվածքներ, որոնք չեն համընկնում սովետական երկրի գաղափարախոսության հետ: Նա գիտակցում է, որ չի կարողանալու խուսափել հոր և պապի ճակատագրի կրկնությունից, հավելումս, նրա առջև բարդ ընտրություն է՝ սիրելի աղջկա հետ առնչվող. — Անձնատուր լինել սիրուն և սուզվել մարդկային գոյության առօրյայի մեջ, թե՞ շարունակել սեփական ազատության որոնումը։