12+
ԱՌԱԿՆԵՐ

Объем: 38 бумажных стр.

Формат: epub, fb2, pdfRead, mobi

Подробнее

Եզոպոս

Ձկնորսն ու ձկնիկը

Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. «Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով»:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Աղվեսն ու կոկորդիլոսը

Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորը: Կոկորդիլոսը շատ գովեց իր նախնիների փառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսը պատասխանեց. «Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում»:

Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և եղած- չեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ մի ուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել: Եվ իմանալով պատահածը, ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:

Աղվեսն ու դիմակը

Աղվեսն ընկավ արձանագործի արհեստանոցը, ուր եղած-չեղածն իրար խառնեց: Եվ այստեղ նրա աչքովն ընկավ ողբերգակի դիմակը: Աղվեսը բարձրացրեց ու ասաց. «Ի՛նչ գլուխ է, բայց ուղեղ չունի»:

Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:


Եղջերուն ու խաղողը

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Գայլերն ու ոչխարները

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:


Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

ԿԱՊԻԿՆ ու ՁԿՆՈՐՍՆԵՐԸ

Բարձր ծառին նստած կապիկը տեսավ, թե ձկնորսներն ինչպես են ցանցը ջուրը գցում, և հետևեց նրանց աշխատանքին: Իսկ երբ նրանք ցանցը ջրից դուրս քաշեցին և մի կողմի վրա նստած հաց էին ուտում, կապիկը ծառից իջավ և ուզեց ինքն էլ ձուկ որսալ: Իզուր չեն ասում, թե կապիկը աչք տալու համար մի հատ է: Նա հազիվ էր ցանցը բռնել, որ խճճվեց մեջը և ինքն իրեն ասաց. «Տեղն է ինձ. ես` ո՛ւր, ձկնորսությունն` ուր»:

ՍԻՐԱՄԱՐԳՆ Ու ՃԱՅԱԿԸ

Թռչունները խորհուրդ արին, թե ո՟ւմ ընտրեն թագավոր, սիրամարգը պնդեց, որ իրեն ընտրեն, որովհետև ինքը գեղեցիկ է: Թռչուններն արդեն համաձայնվում էին, բայց ճայակն ասաց. «Իսկ եթե դու թագավոր դառնաս, և արծիվը հարձակվի մեզ վրա, ինչպե՟ս ես մեզ փրկելու»:


ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆ Ու ՕՁԸ

Ճանապարհորդը ձմռանը գնում էր ճանապարհով և տեսավ ցրտից սառած օձին: Խղճաց նրան, բարձրացրեց, դրեց ծոցը ու տաքացրեց: Քանի դեռ օձը սառած էր, հանգիստ պառկել էր, բայց հենց որ տաքացավ, խայթեց մարդու փորը: Զգալով մահը, ճանապարհորդն ասաց. «Տեղն է ինձ, ինչու փրկեցի այդ մեռնող, փուչ արարածին, երբ կենդանի տեղն էլ պետք էր սպանել դրան»:

ԽԼՈՒՐԴԸ

Խլուրդը, որ մի կույր էակ է, միա անգամ մորն ասաց. «Ես սկսել եմ տեսնել»: Մայրը որոշեց ստուգել, խնկի մի հատիկ տվեց ու հարցրեց, թե դա ի՟նչ է: Խլուրդը պատասխանեց` խիճ է: Եվ մայրն ասաց. «Ձագուկս, դու ոչ միայն տեսանելիքդ չես վերականգնել, հոտոտելիքդ էլ ես կորցրել»:

ԳԱՅԼՆ Ու ՀՈՎԻՎԸ

Գայլը գնում էր ոչխարի հոտի հետևից, բայց ոչ մեկին ձեռք չէր տալիս: Հովիվն սկզբում կասկածեց, թե նա կհարձակվի և զգուշացավ: Բայց տեսնելով, որ գայլն իրեն հանգիստ է պահում, մտածեց, որ գայլը ոչ թե իր հոտի թշնամին է, այլ պահապանը: Եվ երբ պետք եղավ քաղաք գնալու, նա իր հոտը թողեց գայլի հույսին ու գնաց: Գայլը հասկացավ, որ ժամանակն է, և համարյա ամբողջ հոտին վերջ տվեց: Հովիվը վերադարձավ, տեսավ, որ ոչխարները չկան և ասաց. «Տեղն է ինձ, ինչո՞ւ ոչխարներս վստահեցի գայլին»:

ԷՇԸ, ԱԳՌԱՎՆ Ու ԳԱՅԼԸ

Դաշտում արածում էր էշը, որի մեջքը ամբողջովին վերքերով էր պատված: Ագռավը նստեց նրա մեջքին և սկսեց կտցել: էշը զռում էր և դես ու դեն զարկվում, իսկ իշատերը հեռվում կանգնած քրքջում էր: Կողքով անցնող գայլը տեսավ և ինքն իրեն ասաց. «Մենք բախտ չունենք, հենց որ մեզ տեսնում են` վրա են տալիս, իսկ ագռավն ինչ էլ անի, միայն ծիծաղում են»:

ԲՈՐԵՆԻՆ Ու ԱՂՎԵՍԸ

Бесплатный фрагмент закончился.

Купите книгу, чтобы продолжить чтение.