электронная
356
печатная A5
385
12+
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ

Бесплатный фрагмент - ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ


Объем:
44 стр.
Возрастное ограничение:
12+
ISBN:
978-5-4493-1263-1
электронная
от 356
печатная A5
от 385

ԳՏՆՎԱԾ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1. ԷԼԵՆԸ

Լ­րա­ցել էր Է­լե­նի վեց տա­րին: Ծննդ­յան օր­վա առ­թիվ ծնող­նե­րը նրան ռո­բոտ էին նվի­րել, ռե­տի­նե զվար­ճա­լի մի հրե­շիկ՝ Ք­սե­նա ա­նու­նով: Իսկ ի­րենք նրան ­Տես­լա ան­վա­նե­ցին: Եվ չնա­յած ­Տես­լան ոչ մի բա­նով չէր տար­բեր­վում մյուս ին­տե­րակ­տիվ խա­ղա­լիք­նե­րից, սա­կայն Է­լե­նը նրան բո­լո­րից շատ էր սի­րում:

­Փոք­րիկ ­Տես­լան շատ ա­նու­շիկ էր ու բա­րի: ­Նա կա­րո­ղա­նում էր գլխով ա­նել, շար­ժել ա­կանջ­նե­րը, ձեռ­քե­րը, ծափ տալ, եր­գել, ծի­ծա­ղել ու լաց լի­նել կամ պար­զա­պես իր ժպի­տով ու­րա­խաց­նել աղջ­կան, նաև կուչ ե­կած քնել նրա ձեռ­քե­րի մեջ: ­Հենց Է­լե­նը սեղ­մում էր նրա ո­տիկ­նե­րը, ­Տես­լան խույս էր տա­լիս և ­խո­սում իր լեզ­վով. «Ս­պա­սի՛ր, ես դեռ քնած եմ»: Եվ նո­րից քնում էր: Հ­րե­շիկն այն­քան էր հմա­յել աղջ­կան, որ Է­լե­նը միշտ ան­բա­ժան էր նրա­նից: Է­լե­նի եղ­բայ­րը՝ Ար­թու­րը, նրա­նից ութ տա­րով մեծ էր: ­Նա տասն­չորս տա­րե­կան էր: ­Բարդ հա­սակ, ընդ ո­րում՝ ամ­բողջ ըն­տա­նի­քի հա­մար: Ար­թու­րի գլխում միայն տե­սա­խա­ղերն էին, իր ըն­կե­րու­հի ­Յուլ­յան և­ ըն­կեր­նե­րը՝ հա­մա­դա­սա­րան­ցի­նե­րը, ո­րոնց հետ նա ժա­մա­նակ էր անց­կաց­նում սրճա­րա­նում և ­տուն էր վե­րա­դառ­նում միայն կես­գի­շե­րին: Երբ էր հասց­նում դա­սե­րը ա­նել և ­սո­վո­րել գե­րա­զանց, առեղծ­ված էր բո­լո­րի հա­մար: ­Տա­րի­քա­յին մեծ տար­բե­րութ­յունն էլ կան­խո­րո­շել էր այն պայ­ման­նե­րը, ո­րոնց մեջ ինք­նու­րույ­նա­բար մե­ծա­նում էին ե­րե­խա­նե­րը: Ն­րանք ընդ­հա­նուր հե­տաքրք­րութ­յուն­ներ չու­նեին: Այդ պատ­ճա­ռով էլ նրանց միջև ա­ռանձ­նա­հա­տուկ մտեր­մութ­յուն ևս ­գո­յութ­յուն չու­ներ: Չ­նա­յած դրան՝ Է­լե­նը միշտ զգում էր և ­գի­տեր, որ կա­րող է հույ­սը դնել եղ­բոր վրա: Ուս­տի, երբ մտո­րում էր ա­պա­գա դպրո­ցի մա­սին, Է­լե­նը մտա­ծում էր. «Ու՞մ մոտ թող­նեմ Ք­սե­նա­յին: ­Գու­ցե Ար­թու­րի՞: Ո՛չ: Ար­թու­րը կմո­ռա­նա նրա մա­սին: Եվ Ք­սե­նան կմնա քաղ­ցած, մրսած ու մե­նակ: ­Սա­կայն առջ­ևում դեռ մի տա­րի էլ կա: Հ­նա­րա­վոր է, որ այդ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում շատ բան փոխ­վի, և ­լու­ծումն էլ գտնվի»:

Ե­թե Է­լենն ի­մա­նար, թե ինչ կերպ կմարմ­նա­վոր­վեին իր մտքե­րը…

Էլե­նը հա­ճա­խում էր ման­կա­պար­տեզ: Ք­սե­նան էլ՝ իր հետ: Է­լե­նը տար­ված էր կեր­պար­վես­տով: ­Հե­տաքր­քիր աշ­խա­տանք­ներ էլ ու­ներ: Ծնող­նե­րը նրան թույլ էին տվել նկա­րա­զար­դել իր սեն­յա­կի պա­տե­րը: Սեն­յա­կը կար­ծես կեն­դա­նա­ցել էր պայ­ծառ գույ­նե­րից: Այն էլ այն­պես, որ ան­գամ ­Տես­լան հիաց­մուն­քից ծա­փա­հա­րեց:

Է­լե­նը խա­ղում էր մեծ թե­նիս: ­Հա­ջո­ղութ­յուն­ներ էլ ու­ներ: Աղ­ջի­կը սի­րում էր հանգստ­յան օ­րե­րին ի­րենց տան բա­կում սե­ղա­նի թե­նիս խա­ղալ ծնող­նե­րի հետ: Իսկ Ք­սե­նան հե­տաքրք­րութ­յամբ հետ­ևում էր խա­ղին:

Է­լե­նը սո­վո­րում էր նաև պա­րա­հան­դե­սա­յին պա­րեր: ­Նա դեռ նոր էր սկսել պա­րա­պել ­Նա­տալ­յա­յի հետ և­ ար­դեն տար­բե­րա­կում էր չա-չա-չա պա­րի տար­րե­րը:

— …Ի՛­…աջ դարձ: Երկ­րորդ քայ­լը­…ոտ­նա­թա­թե­րի ծայ­րե­րին: Պտույտ՝ մեկ, եր­կու, ե­րեք:

Ք­սե­նան լուռ նստում էր դահ­լի­ճում:

Է­լե­նը զբաղ­վում էր նաև ե­րաժշ­տութ­յամբ. դաշ­նա­մուր էր նվա­գում, եր­գում էր երգ­չախմ­բում: Ք­սե­նան ևս ­մաս­նակ­ցում էր այդ ա­մե­նին: Աղ­ջի­կը հա­ճույ­քով էր հետ­ևում Ք­սե­նա­յին, ո­րը ե­րաժշ­տութ­յան ա­ռա­ջին իսկ հնչյուն­նե­րից սկսում էր պա­րել ու ծա­փա­հա­րել:

­Մի ան­գամ Է­լե­նը ­Տես­լա­յին իր հետ տա­րավ սոլ­ֆե­ջիո­յի դա­սին: ­Բայց ի­զուր: Ք­սե­նան ոչ միայն տա­պա­լեց դա­սը, այլև հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նից հա­նեց Լ­յուդ­մի­լա Ա­լեք­սեև­նա­յին, ո­րը բո­լո­րո­վին չու­ներ հու­մո­րի զգա­ցում և ­տե­ղի ու­նե­ցա­ծը անձ­նա­կան վի­րա­վո­րանք էր հա­մա­րում: ­Հա­նուն ար­դա­րութ­յան պետք է նշել, որ կա­տար­վող դեպ­քե­րը իս­կա­պես ան­սո­վոր էին: ­Սո­վո­րա­բար սոլ­ֆե­ջիո­յի պա­րապ­մունք­նե­րի ժա­մա­նակ կա­տար­յալ կարգ ու կա­նոն էր տի­րում: Ա­շա­կերտ­նե­րը ճշտութ­յամբ կա­տա­րում էին ա­ռա­ջադ­րանք­նե­րը: Լ­յուդ­մի­լա Ա­լեք­սեև­նան խիստ ման­կա­վարժ էր: ­Դե, ա­ռար­կան էլ աչ­քի չէր ընկ­նում դյու­րութ­յամբ: Իսկ այս­տեղ բո­լո­րը տե­ղի-ան­տե­ղի ծա­փա­հա­րում էին, ծի­ծա­ղում, աղմ­կում, ի­րար խոսք կտրում՝ հետ­ևե­լով Ք­սե­նա­յին, ո­րը, հայտն­վե­լով ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում, բո­լո­րո­վին կա­պը կտրեց: Այդ ա­մե­նի հետ­ևան­քով Է­լե­նին հի­շեց­րին նրա բո­լոր բա­ցա­կա­յութ­յուն­նե­րը պա­րապ­մունք­նե­րից, ա­ռար­կա­յի նկատ­մամբ ան­պա­տաս­խա­նա­տու վե­րա­բեր­մուն­քը և ­դուրս ա­րե­ցին դա­սա­րա­նից:

— ­Հի­մա գո՞հ ես, — միայն կա­րո­ղա­ցավ ա­սել Է­լե­նը:

­Բայց և­ այն­պես, Ք­սե­նան ըն­դա­մե­նը ռո­բոտ էր: Իսկ Է­լե­նը այն­քա՜ն էր ու­զում, որ այդ հրե­շի­կը լի­ներ իր հա­րա­զատ ու մտե­րիմ, իս­կա­կան, կեն­դա­նի ըն­կե­րը:

Աղ­ջի­կը բազ­մա­թիվ այլ հե­տաքրք­րութ­յուն­ներ ևս­ ու­ներ: Այդ պատ­ճա­ռով էլ, չդի­մա­նա­լով ֆի­զի­կա­կան ու հու­զա­կան ծան­րա­բեռն­վա­ծութ­յա­նը, նա հա­ճախ էր հի­վան­դա­նում: Ի վեր­ջո, ծնող­նե­րը ո­րո­շե­ցին սահ­մա­նա­փա­կել նրա պա­րապ­մունք­նե­րի շրջա­նա­կը՝ ընտ­րութ­յան ի­րա­վուն­քը թող­նե­լով նրան:

Է­լե­նը գի­տակ­ցում էր՝ ընտ­րե­լը այն­քան էլ հեշտ գործ չէ: ­Պարզ­վեց՝ Ք­սե­նան էլ լա­վա­գույն օգ­նա­կա­նը չէր այդ հար­ցում: Է­լե­նը նրան դի­մեց խնդրան­քով.

«Ք­սե­նա՛, գու­ցե դու գի­տե՞ս, թե ին­չից հրա­ժար­վեմ»: ­Բայց Ք­սե­նան լուռ էր: Ն­րա դա­տարկ, ո­չինչ չար­տա­հայ­տող կա­նաչ աչ­քե­րը թա­խիծ էին ներշն­չում: Եվ Է­լե­նը, լաց լի­նե­լով, դուրս վա­զեց սեն­յա­կից: Ն­րա հա­մար վի­րա­վո­րա­կան էր, որ իր լա­վա­գույն ըն­կե­րը ըն­դա­մե­նը խա­ղա­լիք է, որն ըն­դու­նակ չէ կա­րեկ­ցե­լու, խոր­հուրդ­ներ տա­լու: ­Հատ­կա­պես այդ պատ­ճա­ռով էլ նա ե­րա­զում էր, որ, հնա­րա­վոր է, Ք­սե­նան երբ­ևի­ցե կկեն­դա­նա­նա: ­Շա­բաթ օ­րը Է­լե­նը հրա­վիր­ված էր երգ­չախմ­բի ըն­կե­րու­հու՝ ­Լե­րա­յի ծննդյան տա­րե­դար­ձին: ­Լե­րան Է­լե­նից մեկ տա­րով մեծ էր և ­բո­լո­րո­վին նման չէր նրան. հան­գիստ էր և ­տա­րի­քից մեծ էր եր­ևում: ­Թերևս մի փոքր էլ՝ ձանձ­րա­լի: ­Բայց Է­լե­նը սի­րում էր ­Լե­րա­յին նրա բա­րութ­յան ու սուր մտքի հա­մար: Երբ ա­զատ ժա­մա­նակ էր լի­նում, նրանք միա­սին լու­ծում էին գլուխ­կոտ­րուկ­ներ, կա­ռույց հա­վա­քում: ­Լե­րան դրա­նում ի­րեն հա­վա­սա­րը չու­ներ:

­Տա­րե­դար­ձը նշե­ցին զբո­սայ­գում, որ­տեղ կա­յին շատ լավ ման­կա­կան հրա­պա­րակ­ներ և ­բազ­մա­զան զվար­ճա­լիք­ներ:

Ե­ղա­նակն էլ հրա­շա­լի էր: Է­լենն իր հետ տա­րել էր Ք­սե­նա­յին, որն ար­դեն հա­մընդ­հա­նուր ու­շադ­րութ­յան էր ար­ժա­նա­ցել միայն իր տես­քով: ­Բո­լորն ու­զում էին խա­ղալ նրա հետ: Եվ նա ձեռ­քից ձեռք էր անց­նում: Այդ­պի­սով, Է­լե­նը ­Տես­լա­յին կորց­րեց տե­սա­դաշ­տից: ­Լիո­վին վստահ, որ փոք­րի­կը հու­սա­լի ձեռ­քե­րում է, Է­լե­նը գնաց բլրա­լան­ջից սա­հե­լու: ­Շատ զվար­ճա­լի էր: Ե­րե­խա­նե­րը սրտանց ու­րա­խա­նում էին, բայց վեր­ջում խիստ հոգ­նել էին: Երբ բա­ժան­վե­լու ժա­մա­նա­կը հա­սավ, Է­լե­նը հի­շեց Քսե­նա­յին, ո­րը ոչ մի տեղ չէր եր­ևում:

— ­Մայ­րի՛կ, դու պա­տա­հա­բար չե՞ս վերց­րել ­Տես­լա­յին:

— Ո՛չ, թան­կա­գինս, դու կորց­րե՞լ ես նրան:

— ­Կար­ծես թե՝ ա­յո՛, — նեղսր­տած բա­ցա­կան­չեց Է­լե­նը: Է­լե­նը վա­զե­լով աչ­քի անց­կաց­րեց ամ­բողջ զբո­սայ­գին: Ք­սե­նան ան­հե­տա­ցել էր:

— Ե­թե Ք­սե­նան կեն­դա­նի լի­ներ, ին­քը կգտներ ինձ — մ­տա­ծում էր Էլե­նը:

­Մայ­րի­կը և­ ըն­կե­րու­հի­նե­րը մխի­թա­րում էին նրան.

— ­Մի՛ տխրիր: ­Մենք նո­րը կգնենք քեզ հա­մար:

— ­Նո­րը ինձ հար­կա­վոր չէ: Ինձ պետք է իմ ­Տես­լան: Ո­րո­նում­նե­րը շա­րու­նակ­վե­ցին, բայց ա­պարդ­յուն: Անհ­րա­ժեշտ էր տուն գնալ, քա­նի դեռ չէր մթնել: ­Տո­նա­կան ու­րա­խութ­յու­նից ոչ մի նշույլ չմնաց: Ե­րե­խա­նե­րը հաս­կա­նում էին, որ Ք­սե­նա­յի կոր­չե­լու հա­մար կո­լեկ­տիվ պա­տաս­խա­նատ­վութ­յուն են կրում: ­Տուն գնա­լու ճա­նա­պար­հին բո­լոր խո­սակ­ցութ­յուն­նե­րը միայն Ք­սե­նա­յի մա­սին էին: Եվ ոչ մե­կը չէր հի­շում, թե վեր­ջում ում մոտ էր ե­ղել նա:

Է­լե­նը եր­կար ժա­մա­նակ շուռ ու մուռ էր գա­լիս ան­կող­նում ու չէր կա­րո­ղա­նում քնել: ­Նա ան­վերջ մտա­ծում էր. «Որ­տե՞ղ է իմ սի­րե­լին: Ի՞նչ է պա­տա­հել նրան»:

­Միայն ա­ռա­վոտ­յան կողմ նա քնեց: Եվ ե­րազ տե­սավ: Ք­սե­նան կան­չում էր աղջ­կան զբո­սայ­գու խոր­քից. «Է­լե՛ն, տա՛ր ինձ այս­տե­ղից»: Է­լենն արթ­նա­ցավ՝ սա­ռը քրտին­քի մեջ կո­րած, և ծ­նող­նե­րին խնդրեց զբո­սայ­գի վե­րա­դառ­նալ՝ դարձ­յալ ո­րո­նե­լու ­Տես­լա­յին: ­Նա հի­շեց, որ, երբ հանգս­տա­նում էին ­Սո­չիում, հանգստ­յան գո­տում, ջրա­վա­զա­նից ոչ հե­ռու հա­տուկ մի տեղ կար, որ­տեղ դնում էին կո­րած խա­ղա­լիք­նե­րը: ­Գու­ցե, զբո­սայ­գում էլ նման մի տեղ կա: Ե­րե­խա­յին անհ­նար էր տար­հա­մո­զել: Ստիպ­ված վերսկ­սե­ցին ո­րո­նում­նե­րը: Որ­քա՜ն զար­մա­ցան ծնող­նե­րը, երբ պարզ­վեց, որ Է­լե­նը ճիշտ է: Ք­սե­նան հայտն­վեց կո­րած ի­րե­րի մեջ:

— Ես այլևս որ­ևէ մե­կին չեմ վստա­հի քեզ,

— ­Տես­լա­յին խոս­տա­ցավ Է­լե­նը՝ նրան ա­մուր սեղ­մե­լով իր կրծքին:

ԳԼՈՒԽ 2. ՔՍԵՆԱՆ

Ա­մառ էր: Ար­ձա­կուրդ­նե­րի ա­մե­նա­թեժ շրջա­նը: Ար­թու­րը ըն­կեր­նե­րի հետ հանգս­տա­նում էր մար­զա­կան ճամ­բա­րում: ­Ման­կա­պար­տե­զում կա­րան­տին էր: Ծ­նող­նե­րը աշ­խա­տում էին: ­Տա­տի­կը հի­վան­դա­ցել էր: Հայ­րի­կը, հար­կադր­ված, Է­լե­նին իր հետ աշ­խա­տան­քի տա­րավ: Այդ­պի­սով ­Տես­լան հայտն­վեց ­Պաշտ­պա­նութ­յան մի­նիստ­րութ­յան գաղտ­նի լա­բո­րա­տո­րիա­յում: Է­լե­նի հայ­րը հայտ­նի գիտ­նա­կան էր. նա հե­տա­զո­տութ­յուն­ներ էր կա­տա­րում ար­հես­տա­կան բա­նա­կա­նութ­յան ո­լոր­տում: Աղջ­կան թող­նե­լով լա­բո­րա­տո­րիա­յի աշ­խա­տակ­ցու­հի­նե­րի խնամ­քին՝ նա գնաց նիս­տե­րի դահ­լիճ խորհր­դակ­ցութ­յան: ­Լա­բո­րա­տորիա­յում, ցու­ցա­փեղ­կե­րին ինք­նա­թիռ­նե­րի, ուղ­ղա­թիռ­նե­րի, զա­նա­զան խա­ղա­լիք­նե­րի մո­դել­ներ էին ցու­ցադր­ված: Որ­պես­զի Ք­սե­նա­յի հա­մար ձանձ­րա­լի չլի­ներ, Է­լե­նը նրան տե­ղա­վո­րեց խա­ղա­լիք­նե­րի կող­քին և­ ա­սաց. «­­Նա­յի՛ր, ­Տես­լա՛, քեզ հա­մար ինչ նոր ըն­կեր­ներ եմ գտել: Ն­րանք ե­րա­զում են քեզ հետ մտեր­մա­նալ: ­Քեզ հա­ճե­լի ժա­մանց եմ մաղ­թում»: Իսկ ին­քը գնաց «ճամ­փոր­դե­լու» լա­բո­րա­տո­րիա­յում: Այն­տեղ աղջ­կան ցույց էին տա­լիս ռո­բոտ­ներ, ո­րոնք ֆուտ­բոլ էին խա­ղում, կե­րա­կուր էին պատ­րաս­տում, քա­ղա­քա­վա­րի ժպտում էին և ­հոր­դո­րում էին կա­տա­րել տնա­յին ա­ռա­ջադ­րանք­նե­րը: ­Խա­ղե­րով, դա­սե­րով և ­ճաշ­կե­րույ­թով տար­ված՝ նա նույ­նիսկ չնկա­տեց, թե ինչ­պես թռավ ժա­մա­նա­կը: Աշ­խա­տան­քա­յին օր­վա ավար­տին հայ­րի­կը ե­կավ Է­լե­նի հետ­ևից, և, ի­րենց հետ վերց­նե­լով Ք­սե­նա­յին, նրանք ուղ­ևոր­վե­ցին դե­պի տուն:

­Մե­քե­նա­յի մեջ Է­լե­նը սկսեց Ք­սե­նա­յին պատ­մել իր նոր տպա­վո­րութ­յուն­նե­րի մա­սին և ն­րան հարց ու փորձ ա­նել նոր ըն­կեր­նե­րի վե­րա­բեր­յալ: Տես­լան լռում էր, բայց ինչ-որ շատ բազ­ման­շա­նակ կեր­պով:

— ­Միայն չա­սես, թե հե­տաքր­քիր չէր, — աղ­ջի­կը փոր­ձում էր նրան խո­սակ­ցութ­յան մեջ գրա­վել:

­Պա­տաս­խա­նը՝ համր լռութ­յուն: Է­լե­նը նրան չէր ճա­նա­չում: ­Տես­լան կար­ծես ու­րիշ լի­ներ, օ­տար, ոչ հա­րա­զատ: ­Նա աղջ­կան նա­յում էր այն­պես, ա­սես ա­ռա­ջին ան­գամ էր տես­նում: Է­լե­նը մտա­ծեց, որ Ք­սե­նան իրե­նից վի­րա­վոր­վել է այն պատ­ճա­ռով, որ ին­քը նրան ամ­բողջ օ­րը մե­նակ է թո­ղել ան­ծա­նոթ շրջա­պա­տում: Է­լե­նը խղճի խայթ զգաց: ­Բո­լո­րո­վին վեր­ջերս նա երդ­վել էր Ք­սե­նա­յին ոչ մե­կի մոտ չթող­նել, իսկ հի­մա… Ա­մե­նա­վատն այն էր, որ ողջ օր­վա ըն­թաց­քում նա ոչ մի ան­գամ չհի­շեց ­Տես­լա­յին:

«Ես էլ կվի­րա­վոր­վեի, — ­շա­րու­նա­կում էր ին­քը ի­րեն կշտամ­բել Է­լե­նը: — ­Մի՞­թե ըն­կեր­նե­րը այդ­պես են վար­վում»: Իսկ Ք­սե­նան դարձ­յալ լուռ էր: Լ­սում էր Է­լե­նին և ն­րա հոր ա­ռար­կութ­յուն­նե­րը, ո­րոնք պար­բե­րա­բար ընդ­հա­տում էին աղջ­կա եր­կար մե­նա­խո- սութ­յուն­նե­րը:

­Վեր­ջա­պես տուն հա­սան: ­Մայ­րիկն ար­դեն վե­րա­դար­ձել էր աշ­խա­տան­քից և­ ընթ­րիքն էր տա­քաց­նում: ­Սե­ղա­նի շուրջ Է­լե­նը շա­րու­նա­կեց անց­կաց­րած օր­վա մա­սին իր պատ­մութ­յու­նը ար­դեն մայ­րի­կի հա­մար: Եվ ընթ­րի­քից ան­մի­ջա­պես հե­տո գնաց քնե­լու:

— ­Սի­րե­լի՛ս, ի՞նչ է պա­տա­հել մեր աղջ­կան, — զար­մա­ցավ մայ­րի­կը, — Է­լե­նը այս­քան շուտ հո­ժա­րա­կա­մո­րեն գնաց քնե­լու…

— ­Նա ար­դեն եր­կու ժամ է, ինչ ան­դա­դար խո­սում է, — պա­տաս­խա­նեց հայ­րի­կը, ո­րը աղջ­կա հետ շփվե­լու մի քա­նի ժամ­վա մեջ ա­վե­լի շատ էր հոգ­նել, քան ամ­բողջ աշ­խա­տան­քա­յին օր­վա ըն­թաց­քում: — ­Սի­րե­լի՛ս, թերևս ես էլ գնամ քնե­լու:

­Գի­շե­րը հորդ անձրև էր գա­լիս: ­Հե­տո քա­մի բարձ­րա­ցավ: Եվ մո­լեգ­նող տա­րեր­քի ձայ­նե­րը բաց լու­սա­մու­տից ներ­խու­ժե­ցին աղջ­կա սեն­յակ: Է­լենն արթ­նա­ցավ և­ ու­ղիղ իր առջև տե­սավ Ք­սե­նա­յի աչ­քե­րը: Ի­րեն հա­մա­կող սար­սա­փից Է­լե­նը ան­գամ ճչալ չկա­րո­ղա­ցավ: ­Միայն հեն­վեց պա­տին և գ­լու­խը ծած­կեց վեր­մա­կով: Այ­նինչ Ք­սե­նան գնաց դե­պի պա­տու­հա­նը և­ այն փա­կեց:

­Սեն­յա­կում իս­կույն լռութ­յուն տի­րեց: Այդ լռութ­յու­նից Է­լենն ա­վե­լի շատ վա­խե­ցավ: ­Վեր­մա­կի տա­կից նա լուռ հետ­ևում էր, թե ինչ­պես Ք­սե­նան հե­ռա­ցավ պա­տու­հա­նից, իր կողմն ուղղ­վեց, վեր­մա­կը կար­գի բե­րեց և, ի­րեն բա­րի գի­շեր մաղ­թե­լով, տե­ղա­վոր­վեց կող­քի բազ­կա­թո­ռին:

­Տագ­նա­պա­լի գի­շե­րից հե­տո, հա­զիվ աչ­քե­րը բաց ա­րած, Է­լե­նը ձայն տվեց.

— ­Մայ­րի՜կ…

— ­Բա­րի լույս աղ­ջիկս:

— Իսկ որ­տե՞ղ է Ք­սե­նան, — հարց­րեց Է­լե­նը՝ նկա­տե­լով, որ ­Տեսլան բազ­կա­թո­ռին չէ:

— ­Հա­վա­նա­բար, քո խա­ղա­լիք­նե­րի մեջ, — պա­տաս­խա­նեց մայ­րիկը:

— ­Նա քնած էր այս­տեղ, իմ կող­քին: Ո՞ւր է գնա­ցել, — խու­ճա­պահար հարց­րեց Է­լե­նը:

— Ո՞վ է գնա­ցել: Ո՞ւմ մա­սին ես դու խո­սում, — զար­մա­ցավ մայ­րը:

— Ի­հար­կե՛, Ք­սե­նա­յի, էլ ում:

­Բայց մոր դեմ­քին շփոթ­մունք նկա­տե­լով՝ շա­րու­նա­կեց.

— Այ­սօր գի­շե­րը, երբ սաս­տիկ անձրև էր գա­լիս, Ք­սե­նան փա­կեց պա­տու­հա­նը և ք­նեց բազ­կա­թո­ռին: Իսկ այժմ նա չկա:

­Մայ­րը տա­րա­կու­սան­քով նա­յում էր աղջ­կան:

— Է­լե՛ն, քեզ հետ ա­մեն ինչ կար­գի՞ն է, — ար­տա­բե­րեց նա եր­կար դա­դա­րից հե­տո:

— ­Նա ո՞ւր է կո­րել:

Է­լե­նը վեր կա­ցավ ան­կող­նուց և սկ­սեց ­Տես­լա­յին փնտրել ամ­բողջ բնա­կա­րա­նում: Ք­սե­նան ան­հե­տա­ցել էր: «­­Գո­նե գտնվեր: ­Մի՞­թե ինձ­նից ի­րոք խիստ վի­րա­վոր­վել է», — փնթփնթում էր Է­լե­նը:

­Մինչ­դեռ մայ­րի­կի ան­հանգս­տութ­յու­նը մե­ծա­նում էր:

­Նա կան­չեց հայ­րի­կին, և ն­րանք փոր­ձե­ցին հանգս­տաց­նել դստե­րը և ­հաս­կա­նալ, թե ի­րա­կա­նում ինչ է պա­տա­հել:

Աղ­ջի­կը ոչ մե­կին չէր լսում: ­Նա մո­տե­ցավ բնա­կա­րա­նի դռա­նը: ­Փոր­ձե­լով դու­ռը բա­ցել բա­նա­լիով՝ տե­սավ, որ այն փակ չէ:

— ­Մայ­րի՛կ, հայ­րի՛կ, Ք­սե­նան տնից հե­ռա­ցել է:

Այդ պա­հին հայ­րի­կը նույն­պես ան­հանգս­տա­ցավ դստեր ա­ռողջութ­յան հա­մար: Եվ ա­մեն ին­չում սկսեց մե­ղադ­րել մայ­րի­կին.

— Ա­հա թե ին­չի են հասց­նում հա­մա­կարգ­չա­յին խա­ղե­րը, ե­րե­կո­յան ժա­մե­րին ան­վերջ ֆիլ­մեր դի­տե­լը: Այ­սօր­վա­նից ո՛չ մի ֆիլմ, հա­մա­կարգ­չա­յին խաղ կամ ձայ­նագ­րութ­յուն: ­Միայն ա­ռողջ ապ­րե­լա­կերպ:

— ­Դե, լավ: Ինք­ներդ գլուխ հա­նեք: Իսկ ես գնամ աշ­խա­տան­քի,

— եզ­րա­փա­կեց հայ­րի­կը:

— ­Լա՛վ է, է­լի: Իսկ ե՞ս ինչ ա­նեմ: Ես նույն­պես աշ­խա­տան­քի եմ, — վրդով­վեց մայ­րը:

Ծ­նող­նե­րի վի­ճա­բա­նութ­յու­նը, որ սո­վո­րա­բար Է­լե­նի մեջ տհաճ զգա­ցում­ներ էր ա­ռա­ջաց­նում, այս ան­գամ չհու­զեց նրան: ­Նա չա­փից ա­վե­լի էր տար­ված ­Տես­լա­յի մա­սին մտքե­րով. «­­Սին ե­րա­զանք­ներ: ­Բա­վա­կան էր միայն կեն­դա­նաց­նել Ք­սե­նա­յին, և ­նա իս­կույն լքեց ինձ»: ­Դա­ռը նստվածք մնաց միայն. ինքն այս­պի­սի վիշտ ու­նի, իսկ նրանք մտա­ծում են միայն ի­րենց աշ­խա­տան­քի մա­սին:

— Ես մե­նակ կմնամ տա­նը, — սրտնե­ղած ար­տա­բե­րեց Է­լե­նը: Դս­տեր խոս­քե­րը սթա­փեց­րին ծնող­նե­րին: Ն­րանք ա­մա­չե­ցին:

­Մայ­րիկն ա­ռա­ջար­կեց աղջ­կան տա­նել իր հետ: ­Հայ­րի­կը թեթ­ևա­ցած շունչ քա­շեց ու դուրս ե­կավ տնից:

ԳԼՈՒԽ 3. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

— Այս­տեղ ի՞նչ է կա­տար­վում:

— ­Ռու­բե՛ն ­Նի­կո­լա­ևիչ, բա­րի լու՛յս ­Ձեզ, — պե­տին ող­ջու­նեց ­Նի­կան:

— Ն­մուշն ան­հե­տա­ցել է, — զե­կու­ցեց

­Վի­տա­լի ­Սեմ­յո­նո­վի­չը:

— Ան­հե­տա­ցե՞լ է: Այդ ինչ­պե՞ս:

— ­Ռու­բեն ­Նի­կո­լա­ևիչ, սուրճ ու­զո՞ւմ եք, — հա­մա­ռում էր ­Նի­կան:

— ­Հե­ռա­ցի՛ր, — բոր­բոք­վեց ­Ռու­բեն ­Նի­կո­լա­ևի­չը՝ հեր­թա­կան ան­գամ զար­մա­նա­լով քար­տու­ղա­րու­հու ան­հաս­կա­ցո­ղութ­յան վրա:

— Այդ մա­սին հայտ­նի դար­ձավ ա՛յս ա­ռա­վոտ:

— Ու­րեմն զննեք տե­ղադ­րութ­յու­նը:

«Այ­սօր, ան­կաս­կած, բո­լո­րը ո­րո­շել են ինձ հու­նից հա­նել: ­Մագ­նի­սա­կան ա­լիք­ներն ա­սես ազ­դում են ոչ միայն ինձ վրա», — մտա­ծեց ­Ռու­բեն ­Նի­կո­լա­ևի­չը:

— ­Նե­րե­ցե՛ք, ­Ռու­բե՛ն ­Նի­կո­լա­ևիչ, բայց դա անհ­նար է: ­Փոր­ձար­կում­ներն ա­վար­տա­կան փու­լում էին: Այդ պատ­ճա­ռով էլ կա­տար­վում էին բնա­կա­նին ա­ռա­վել մոտ պայ­ման­նե­րում: Ուս­տի ար­տա­քին աշ­խար­հի հետ կա­պը ան­ջատ­ված էր, — ա­սաց ­Վի­տա­լի ­Սեմ­յո­նո­վի­չը:

— Ն­շա­նա­կում է՝ նմու­շը ան­հետ կո­րե՞լ է, — բա­ցա­կան­չեց ­Ռու­բեն ­Նի­կո­լա­ևի­չը՝ գի­տակ­ցե­լով ա­ղե­տի մասշ­տաբ­նե­րը: ­Լա­բո­րա­տո­րիա­յում լռութ­յուն տի­րեց:

Աշ­խա­տա­կից­նե­րը վա­խե­նում էին ի­րենց պե­տից: ­Նա շատ ա­հեղ էր զայ­րույ­թի պա­հին:

­Լար­ված աշ­խա­տան­քի մի քա­նի տա­րի էր ան­ցել նոր սերն­դի ռո­բոտ ստեղ­ծե­լու հա­մար: ­Չէր կա­րե­լի թույլ տալ, որ նա ընկ­ներ մրցա­կից­նե­րի ձեռ­քը: ­Բա­ցի այդ, լա­բո­րա­տոր փոր­ձար­կում­նե­րը դեռ ա­վարտ­ված չէին: Եվ չնա­յած, որ ռո­բո­տը պատ­րաստ­ված էր որ­պես պաշտ­պան, սա­կայն պարզ չէր, թե նա ինչ­պես կպա­հեր ի­րեն, ե­թե հան­կարծ ծրագ­րա­յին ապա­հո­վութ­յան խախ­տում տե­ղի ու­նե­նար կամ որ­ևէ այլ պատ­ճառ առա­ջա­նար:

— ­Հե­տա­խու­զե՛ք ամ­բողջ շեն­քը, ստու­գե­ցե՛ք հսկիչ խցիկ­նե­րի տե­սագ­րութ­յուն­նե­րը: ­Չի կա­րող պա­տա­հել, որ ոչ ոք ո­չինչ չի նկա­տել:

Бесплатный фрагмент закончился.
Купите книгу, чтобы продолжить чтение.
электронная
от 356
печатная A5
от 385