Об авторе
Արփի Վանյան
Ծնվել է 1977 թվականին, Արցախի Հադրութ քաղաքում:
Արփի Վանյանը սիրված գրքերի հեղինակ է, զբաղվում է տրանսֆորմացիոն-քոուչինգով՝ ինչպես անհատական այնպես էլ խմբակային:
Մասնագիտությամբ լրագրող Արփին, երկար տարիներ զբաղվել է լրագրությամբ, այնուհետև որպես կինոսցենարիստ համագործակցել է Armenia TV, ATV, Kentron TV, Sharm Holding, Հ1 հեռուստաընկերությունների ու կազմակերպությունների հետ՝ հեղինակելով հանրությանը հայտնի մի քանի ռեյթինգային հաղորդումներ ու հեռուստասերիալներ։